
Սիրիան բացել է սահմանները Լիբանանից հեռացողների համար, որոնք Իսրայելի ինտենսիվ ավիահարվածների հետևանքով հեռանում են իրենց բնակավայրերից: Այս մասին հայտնում է լիբանանայան «Հեզբոլլահ» շարժման թելեգրամյան ալիքը:
Դատելով համացանցում տարածված տեսանյութերից՝ Լիբանանի ճանապարհներին մեծ խցանումներ են գոյացել:
Հիշեցնենք, որ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման թիրախների ուղղությամբ, դարձել են 492 մարդու զոհվելու և 1645-ի վիրավորվելու պատճառ: Ընդհանուր առմամբ, հասցվել է 1,600 հարված: