Խորհրդակցական սենյակում իր դիտարկումները կբարձրաձայնեմ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը՝՝ անդրադառնալով նրան, որ այսօր ՍԴ-ն քննելու է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
Հարցին՝ նկատե՞լ է խնդիրներ, նա պատասխանեց. «Այդ խնդիրները, եթե նկատել եմ, առաջին հերթին խորհրդակցական սենյակում պետք է բարձրացնեմ, նոր լրատվամիջոցների համար ասեմ»:
Ճշտող հարցին՝ խնդրահարույց որեւէ բան չի՞ տեսնում այդ կանոնակարգում, նա արձագանքեց. «Իհարկե, տեսնում եմ, այնտեղ կբարձրաձայնեմ»:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը այսօր գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում