ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատումն ապօրինի՞ է. հարց՝ ՍԴ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես որպես անձ ուշադիր հետեւում եմ այդ իրադարձություններին, բայց որեւէ կերպ չեմ միջամտում քրեական գործի քննությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի ընթացքը, որի արդյունքում իր գործընկերը երկու դրվագով մեղավոր էճանաչվել:

«Իսկ որպես դատարան, որպես դատարանի դատավոր ու նախագահ, երբ կգա մեր ասելու ժամանակը, մենք անպայման կասենք»,-նշեց նա:

Անդրադառնալով Կիրանցի հատվածում տեղի ունեցած սահմանազատմանը եւ այն քննադատություններին, որ այդ գործընթացն ապօրինի է, քանի որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը չի հաստատվեց, Դիլանյանն ասաց. «Ես այս պահին որեւէ գնահատական չեմ տա: Ավելի լավ է սպասենք, եթե այդ հարցը կգա ՍԴ, այդ ժամանակ մենք այդ գնահատականը կասենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս