ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եվրոպան չլինի՝ ո՞նց ենք ապրելու, Ռուսաստանը մեզ կործանեց»․ ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաք է անցկացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեպի եվրոպա․․․․

Ահա այս կոչի ներքո հայաստանյան արտախորհրդարանական մի շարք ուժեր համախմբել են այն քաղաքացիներին, ովքեր Հայաստանի ապագան ԵՄ-ի կազմում են տեսնում։

Սեպտեմբերի 16-ից արտախորհրդարանական եվրոպամետ ուժերը մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում ստորագրահավաք են անցկացնում։

50 հազար ստորագրության առկայության դեպքում այս ուժերը պահանջելու են խորհրդարանից հանրաքվե իրականացնել ՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով։
Չնայած Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հանրաքվեի կարիք չկա, քանի որ ինքն արդեն գիտի՝ հայ հանրությունն ինչ տեսակետ ունի ԵՄ-ին անդամակցելու հարցով՝ ստորագրահավաքին մասնակից քաղաքացիները պնդում են՝ հանրաքվե պետք է անցկացվի։

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքացիները նշում են, որ մեծ սպասումներ ունեն այս գործընթացից, թեև երկար ժամանակ և մեծ ջանքեր է պահանջվում, բայց հույս ունեն՝ ի վերջո Հայաստանը տեսնել ԵՄ-ի կազմում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս