Ոստիկանները կկարողանան ազատորեն կրակել մարդաշատ վայրերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ ապրիլին Ռուսաստանի Պետդուման կքննարկի «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթ, որի ընդունման դեպքում ոստիկանները կկարողանան ազատորեն կրակ բացել մարդաշատ վայրերում, տեղեկացնում է news.mail.ru-ն:

Խոսքը գնում է այն դեպքերի մասին, երբ իրավապահպանների կյանքին կամ շրջապատին վտանգ է սպառնում: Ներկայումս ոստիկաններին արգելվում է զենք կիրառել, եթե արդյունքում կարող են տուժել պատահական անձինք:

Դա գործնականում անօգնական է դարձնում իրավապահներին այն դեպքերում, երբ ասենք նրաց վրա ամբոխ է շարժվում: Գործող օրենքը պարտադրում է կրակ բացելուց առաջ իրավախախտներինին հայտնել, որ ինքը ոստիկան է, նախազգուշացնել նրան կրակ բացելու մտադրության մասին, ժամանակ և հնարավորություն տալ `  իր օրինական պահանջները կատարելու համար:

Ոստիկանները իրավունք չունեն կրակել անչափահասների, հղի կանանց, ինչպես նաև հաշմանդամների վրա: Բացառություն են կազմում դեպքերը, երբ այդ անձինք զինված դիմադրություն են ցուցաբերում: Եթե ստուգման ընթացքում պարզվի, որ ոստիկանը անհիմն կրակ է բացել, նրան կարող են ենթարկել քրեական պատասխանատվության:




Լրահոս