«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում նախորդ տարվա վերջին կատարված փոփոխությամբ ամրագրվել է, որ լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում, կասեցվում է ամբողջ խմբաքանակի իրացումը և կայացվում է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից սույն տարվա սեպտեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում Երևանում, Լոռու, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում մսի իրացմամբ զբաղվող 178 տնտեսավարողների մոտ իրականացվել են անասնահամաճարակային մշտադիտարկումներ, դրանցից 27-ում արձանագրվել են խախտումներ և առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման շուրջ 589 կգ միս-մսեղիք:
Երևան – 41 մշտադիտարկում, (10-ում արձանագրվել են խախտումներ, առգրավվել է 362,4 կգ միս (որից՝ գառ-129,9կգ, խոզ-90 կգ, խեկ-142,5 կգ)),
Արագածոտնի մարզ – 22 մշտադիտարկում, (4-ում արձանագրվել են խախտումներ, առգրավվել է 56,9 կգ միս (որից՝ խեկ-33,3 կգ+ խոզ-23,6 կգ)),
Արարատի մարզ – 35 մշտադիտարկում, (6-ում արձանագրվել են խախտումներ, առգրավվել է 83,85կգ միս (որից՝ խոզ-58,8կգ, խեկ-23,45 կգ, նապաստակ-1,6 կգ)),
Արմավիրի մարզ – 35 մշտադիտարկում, (5-ում արձանագրվել են խախտումներ, առգրավվել է 54,28 կգ միս (որից՝ գառ-30,8 կգ, խոզ-12,3 կգ, խեկ-11,18 կգ)),
Լոռու մարզ – 45 մշտադիտարկում (2-ում արձանագրվել են խախտումներ, առգրավվել է 31,4 կգ միս (որից՝ խեկ-20,4 կգ+ խոզ-11 կգ))։
Առգրավված միս-մսեղիքն այսօր առաջին անգամ կոչնչացվի այրման միջոցով։
Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարողի միջոցների հաշվին, իսկ վերջինիս հրաժարվում է ծախսերը կատարելուց, լիազոր մարմնի կողմից կատարված ծախսերը հետագայում տնտեսավարողից կգանձվեն դատական կարգով:
ՍԱՏՄ-ից հիշեցնում են, որ համաձայն գործող օրենսդրության, վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև ,5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։