Լոռու մարզում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ից, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին, Գյուլագարակ-Կուրթան-Թումանյան կայարանի 13-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։




Լրահոս