Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ հորդորելով վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: