Էրիխ Մարիա Ռեմարկը գերմանացի գրող է, ով առավել հայտնի է իր հակապատերազմական վեպերով։ Ծնվելով Օսնաբրյուկում՝ Ռեմարկը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ինչը մեծ ազդեցություն ունեցավ նրա գրականության վրա։
Նրա ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Արևմուտքի ճակատում փոփոխություն չկա» (1929), պատկերում է պատերազմի անարդարությունը և դրա կործանարար ազդեցությունը զինվորների հոգեբանության վրա։ Այս վեպը համարվում է հակապատերազմական գրականության գլուխգործոցներից մեկը։
Ռեմարկի ստեղծագործությունները հաճախ կենտրոնանում են մարդկային կորուստների, ապրումների և պատերազմի պատճառած վերքերի վրա։ Նացիստական վարչակարգի ժամանակ նրա գրքերը արգելվեցին Գերմանիայում, և նա ստիպված էր արտագաղթել ԱՄՆ։
Ռեմարկի մյուս հայտնի գործերն են «Վերադարձ» (1931), «Հաղթական կամար» (1946), «Կյանքի կայծը» (1952), որոնք նույնպես շոշափում են պատերազմից հետո մարդկային կյանքերի վերականգնման և պայքարի թեմաները։
Չնայած նրան, որ Ռեմարկը երկնային կյանքում չկա՝ նրա ստեղծագործությունները մինչ օրս ամենաընթերցվածներից և սիրվածներից են, որոնք ցավոք սրտի կամ բարեբախտաբար՝ չեն կորցնում իրենց արդիականությունը։
Այսօր Էրիխ Մարիա Ռեմարկի մահվան օրն է։
ArmLur.am-ը ներկայացնում է գրողի հայտի մի քանի մտքեր։
•«Պատերազմը չի ավարտվում, երբ կրակոցները դադարում են։ Այն ապրում է մարդկանց մեջ երկար ժամանակ՝ քանդելով նրանց ներսից»։
•«Մենք ապրում ենք՝ սպասելով մահվան, և մահանում՝ երազելով կյանքը»։
•«Մարդկային կյանքի ամենաբարձր արժեքը հանգստությունն է։ Մենք այն փնտրում ենք ամբողջ կյանում»։
•«Սերը չի հանդուրժում բացատրություններ, նրան արարքներ են պետք»։
•«Մարդիկ հաճախ իրենց մեջ ատում են այն, ինչ չեն կարողանում փոխել»։
Ահա այսպես է հանրահայտ և սիրված գրողը գրել և հասել իր ընթերցողի հոգու խորքը։
Աննա Սրապիոնյան