
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալներով փետրվար ամսին ՀՀ պետական պարտքը համեմատած հունվար ամսի, այսինքն մեկ ամսվա ընթացքում աճել է 27,3 մլրդ․դրամով ($22,9 մլն․), իսկ 2014 թվ․ սկզբից այն աճել է 43,8 մլրդ․ դրամով ՝ հասնելով 1,9 տրլն ($4,6 մլրդ.)։
Ընդ որում, ավելացած պարտքի 94,2% -ը կազմում է արտաքին պարտքը ` 25,7 մլրդ․ դրամ, իսկ ներքին պարտքը նշված ժամանակահատվածում ավելացել է 1․58 մլրդ․ դրամով։
Ավելացած արտաքին պարտքի հիմնական մասը բաժին է ընկել ՀՀ կառավարությանը ՝ 22 մլրդ․ դրամ․, իսկ ԿԲ-ի պարտքը աճել է 3,7 մլրդ․դրամով։