ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կալանավորը «Դատապարտյալների հիվանդանոցում» ասեղը մտցրել է մարմնի մեջ. ահազանգ բանտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ի հետ կապ հաստատեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող քաղաքացի Վանիկ Դանիելյանը, և ահազանգեց, որ իր առողջական վիճակը շատ վատ է, սակայն դա հաշվի չի առնվում և նրան ցանկանում են տեղափոխել Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Դանիելյանն, ի պատասխան այս որոշման, մարմնի մեջ ասեղ է մտցրել՝ այդ կերպ արտահայտելով իր բողոքը։

Ավելի վաղ հենց նույն Վանիկ Դանիելյանը բաց նամակ էր ուղարկել ArmLur.am-ին, որը ներկայացնում ենք ստորև.

«Ես Վանիկ Դանիելյանս կալանավորվել եմ նախորդ ամսվա 30-ին, այժմ գտնվում եմ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կալանքի տակ և ներկա պահին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Նախ ասեմ 1 տարում 2 անգամ հակակոռուպցիոն օպեռները եկել հարցրել են, զանգել եմ ասել են գործ կա արի չեմ գնացել, ոչ մի անգամ պաշտոնական ոչ մի գրությունով չեմ ծանուցվել, ոչ մի անգամ քննիչ Նիկոլայ Պավլովը չի ուղարկել ծանուցում անօրինական կերպով իր ընկեր դատախազ Հայկ Մանասյանի հետ որոշում են բերման ենթարկել օրենքով չեմ ծանուցվել ոչ մի անգամ ու որոշում են բերման ենթարկել նախ, որ ես քաղաքում եմ եղել գրեթե միշտ տանը, դրա բերման ենթարկելը որն է ու այժմ իմ հոգեկան վիճակը վատացել է անվասայլակին եմ: Ես եմ, որ խափանման միջոցս թեկուզ տնային կալանքի չեն փոխում:

2-րդ խմբի հաշմանդամ եմ, հաշվառված եմ «Ավան» հոգեբուժարանում ու այժմ վատ վիճակում եմ, չեմ կարողանում ինքնուրույն շարժվել, լողանալ, խափանում չեն փոխում։

Խնդրում եմ տպագրեք, թող նույնիսկ միջազգային ատյանները տեսնեն»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս