Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Լևոն Սահակյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականին։ Մինչ կենտրոնական բանկ գալը Սահակյանը 2021 թվականին եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական, 2019-2021 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի խորհրդական, նաև պատգամավորի օգնական։
Ուսումնասիրելով Լևոն Սահակյանի հայտարարագիրը՝ հետաքրքիր հանգամանքներ են ի հայտ գալիս։
Նախ անշարժ գույքի մասին
ԿԲ խորհրդի անդամը 2014 թվականին ժառանգություն է ստացել 4 անշարժ գույք, 2 հողամաս և մեկ անհատական բնակելի տուն, որոնք գտնվում են Լոռու մարզում։
Հիմա հետաքրքիր հանգամանքի մասին
ԿԲ անդամ Լևոն Սահակյանը մեկ տարում՝ 2023 թվականին գնել է 2 մեքենա 17 մլն 175 հազար ընդհանուր արժեքով։
2018 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենան Սահակյանը ձեռք է բերել DanDesert խմորեղենների խանութ ցանցից 7 մլն 400 հազար դրամ արժողությամբ։ Հաջորդը կրկին նույն մակնիշի մեքենա է, սակայն 2020 թվականի արտադրության՝ 9 մլն 775 հազար դրամ արժողությամբ։
DanDesert-ից ծեռք բերված մեքենան վաճառվել է գրեթե 3 մլն դրամով ավելի թանկ՝ 9 մլն 120 հազար դրամով։
Ալեն Սիմոնյանի մտերիմ ընկեր Սահակյանի հայտարարագրերն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ նրա հիմնական անելիքը 2021֊2023 թվականների ընթացքում եղել է թանկարժեք մեքենաների առքուվաճառքը։
Օրինակ 2021 թվականին Կենտրոնական բանկի խորհրդի անդամի կրկնակի հավակնորդ Սահակյանը ձեռք է բերում KIA մակնիշի ավտոմեքենա, վաճառում BMW մակնիշի մեքենան, 2022֊ին ձեռք է բերում 2 BMW և տարվա վերջում վաճառում ողջ ավտոպարկը` KIA֊ի հետ միասին 3 մեքենա։
Սահակյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 56 մլն 210 հազար դրամ, որից 50 մլն 933 հազարը վարկ է ՀՀ տարբեր բանկերից։
Վարկերից 46 մլն դրամն անշարժ գույքի ձեռք բերման իրավունքի համար ձեռք բերված հիփոթեք է։
Ստացվում է, որ Մեքենաներից բացի Սահակյանը գնել է նաև բնակարան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան