
Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հետ՝ առաջ մղելու այն, ինչը համարվում է խաղաղության բանակցությունների «վերջնական փուլ»։ Այս մասին «Թուրան»-ի վաշինգտոնյան թղթակցին հայտնել են իրավիճակին տեղյակ երկու աղբյուրներ:
«Այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, թե ինչպիսին կլինի «վերջնական փուլը» կամ ինչպիսին կարող է լինել դրա հնարավոր ելքը։ Այս մասին Պետդեպարտամենտը որևէ մեկնաբանություն չի տվել»,- գրել է գործակալությունը: