
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Պատգամավորի օգնականը Armlur.am-ին տեղեկացրեց, որ այս պահին Տ. Ուրիխանյանին հետազոտում են և նրա մոտ ախտորոշվել է սուր ներքին օտիտ: Թե որքան կմնա պատգամավորը Հանրապետական հիվանդանոցում հայտնի կդառնա հետազոտությունից հետո:
Նշենք նաև, որ որ վերջին օրերին, պատգամավորի առողջական վիճակը այնքան էլ լավ չէր, ու նա պարբերաբար բողոքել է մրսածությունից ու ականջի ցավից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ news.am-ը տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան ԱԺ պատգամավորը հիվանդանոց է տեղափոխվել: