ԱՄՆ հետախուզությունը Թրամփին տեղեկացրել է Իրանի կողմից նրան սպանելու վերաբերյալ սպառնալիքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ հետախուզությունը նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին տեղեկացել է Իրանի կողմից նրան սպանելու սպառնալիքների առկայության մասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Թրամփի նախընտրական շտաբի հայտարարությունը։

Ըստ հայտարարության՝ նախագահի հանրապետական ​​թեկնածուին զեկուցվել է «իրեն սպանելու համար Իրանից եկող իրական և կոնկրետ սպառնալիքների մասին՝ ԱՄՆ-ում իրավիճակն ապակայունացնելու և քաոս սերմանելու նպատակով»:

Սպառնալիքների բնույթի և դրանց ժամանակի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել։

Իրանի կառավարությունն առայժմ չի արձագանքել մեկնաբանություն տալու խնդրանքին, սակայն Թեհրանն ավելի վաղ հերքել էր ամերիկյան գործերին միջամտելու ԱՄՆ-ի պնդումները:

Թրամփն իր հերթին X սոցիալական հարթակում գրել է, որ առկա են իր կյանքի նկատմամբ «Իրանից եկող լուրջ սպառնալիքներ»։

«Իրանն արդեն քայլեր կատարել է, որոնք ձախողվել են, բայց նրանք նորից կփորձեն», – գրել է Թրամփը՝ շնորհակալություն հայտնելով Կոնգրեսին իր անվտանգությունն ուժեղացնելու նպատակով Գաղտնի ծառայությանն ավելի շատ ֆինանսավորում տրամադրելու համար։

ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի նկատմամբ մահափորձ էր իրականացվել հուլիսի 13-ին Փենսիլվանիայում անցկացվող հանրահավաքի ժամանակ։ Թրամփը վիրավորել էր աջ ականջից, 20-ամյա հրաձիգ Թոմաս Քրուքսը սպանվել էր դեպքի վայրում։

Այնուհետև՝ սեպտեմբերի 15-ին, Թրամփի նկատմամբ ևս մեկ մահափորձ է իրականացվել նրան պատկանող գոլֆի ակումբում։ Կասկածյալը՝ 58-ամյա Ռայան Ուեսլի Ռութը, ձերբակալված է։




Լրահոս