Իսրայելն առաջին անգամ հարված է հասցրել Լիբանանի հյուսիսում գտնվող բնակավայրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Բեյրութից 35 կիլոմետր հյուսիս ընկած Ջբեյլ (Բիբլոս) շրջանի Մուայսարա բնակավայրին: Այդ մասին հաղորդել է լիբանանյան ազգային լրատվական գործակալությունը։

«Մուայսարայի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով կան վիրավորներ», – գրում է NNA-ը։

Մուայսարան Բիբլոս քաղաքի հարևանությամբ գտնվող միակ բնակավայրն է, որտեղ ապրում են շիա մուսուլմաններ։ Այս առողջարանային շրջանը համարվում է Լիբանանի ամենաանվտանգ վայրերից մեկը. հիմնականում այնտեղ բնակվում են քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչներ, որոնք ոչ մի առնչություն չունեն «Հեզբոլլահ» շարժման հետ։

Սեպտեմբերի 23-ից Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 600-ի, 1900 մարդ վիրավորվել է։




Լրահոս