Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ուղերձում ասվում է հետեւյալը.
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Հարգելի՛ բարեկամներ,
Չեմ կասկածում, որ հայ եւ ասորի ժողովուրդների դարավոր հարեւանությունը, բարեկամությունն ու մշակութային փոխներթափանցումները շարունակվելու են: Մենք փոխադարձաբար հարստացնելու եւ ուժեղացնելու ենք միմյանց:
Հաբ-Նիսանի տոնը, որ խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը, թող հայաստանաբնակ ասորիներին բերի ուրախություն եւ երջանկություն: Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, նոր նվաճումների տարի»: