Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին` «Ֆազին» սպանելու գործով կալանավորված քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել։ Մասնավորապես՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է նրա պաշտպանի բողոքը խափանման միջոցը փոխելու մասով, եւ նա կշարունակի մնալ ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, և սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։
ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս շատ լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ, ու երկու ամիս անց կասկածները փարատվեցին:
Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին եւ կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու եւս մեկ անձի, իսկ ահա սպանություն կատարողներն դեռ փնտրվում են:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան