Ես պաշտում եմ Հայաստանը․ Չանչարևիչի կինը՝ «Նոայի» պատրաստած ֆիլմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոա» ֆուտբոլային ակումբը տեսանյութ է հրապարակել թիմի ու Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի մասին, որում ֆուտբոլիստն ու կինը խոսել են իրենց ծանոթության, կարիերայի լավագույն պահերի, Հայաստանի կյանքի մասին։

«Մենք հանդիպել ենք 2013 թվականին, այսինքն՝  11 տարի առաջ, մեր քաղաքում մի հավաքույթի ժամանակ: Նա ինձ գտել էր, երբ Facebook-ը հայտնի էր որպես սոցիալական ցանց, և այնտեղ նա սկսեց ինձ գրել: Սկզբում ես չէի պատասխանում, բայց նա համառ էր և գրեց  մոտ կես տարի, մինչև ես վերջապես սկսեցի պատասխանել: Այսպես ամեն ինչ սկսվեց: Սկսեցինք նամակագրություն,  հետո հանդիպեցինք, և այսպես ամեն ինչ սկսվեց: Ամեն պահ ինձ հպարտություն է պատճառում, բայց եթե պետք է առանձնացնեմ ինչ-որ պահ, ապա գուցե այն պահը, երբ նա սկսեց խաղալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Ինչպես նաև վերջերս, երբ նա գոլ խփեց դարպասից դարպաս, դա ևս շատ առանձնահատուկ պահ էր, սակայն եթե պետք է ընտրեմ մի պահ, ապա դա կլիներ հենց այդ գոլը:

Մենք արդեն գրեթե յոթ տարի է, ինչ ապրում ենք այստեղ: Ես պաշտում եմ Հայաստանը, և ամեն անգամ, երբ մեկնում ենք, անհամբեր սպասում եմ, թե երբ կվերադառնանք: Դա բոլորը գիտեն մեր ընտանիքում: Շատ եմ սիրում եմ այստեղի կյանքը»,- ասել է Չանչաևիչի կինը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նոա» ֆուտբոլային ակումբից, Հայաստանի հավաքականի դարպասապահը նշել է, որ իր համար ընտանիքի  աջակցությունը միշտ կարևոր է եղել՝ սկսած այն պահից, երբ հանդիպել է կնոջ հետ։

«Ես միշտ յուրահատուկ զգացողություններ եմ  ունենում, երբ նրանք գտնվում են մարզադաշտում։ Գիտեմ, թե որքան շատ են նրանք աջակցում ինձ՝  անկախ այն բանից՝ նրանք Երևանում են թե Սերբիայում։  Ինձ համար ամենահատուկ պահն այն էր, երբ գոլ խփեցի մի այնպիսի խաղում,  որը մեր ակումբի համար շատ կարևոր էր․ ԱԵԿ-ի դեմ Կոնֆերենցիաների լիգայում։ Յուրահատուկ էր նաև նրանով, որ նրանք այդ պահին գտնվում էին մարզադաշտում  և կարող էին զգալ մարդկանց ուրախությունը և շուրջը կատարվող ամեն բան։ Դա ինձ շատ է երջանկացնում, քանի որ իմ երեխաներն  արդեն փոքր-ինչ մեծացել են, և ես ցանկանում եմ, որ  նրանք հիշեն ինչ-որ բան իմ կարիերայից և վաղը կարողանան խոսել այդ մասին»,-ասել է «Նոայի» դարպասապահը:




Լրահոս