«Կրասնոդարի» պաշտպան Ջովանի Գոնսալեսը հայտարարել է, որ թիմի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ ավելի ուժեղ առաջնությունում, քան ռուսականն է։
«Այո, անկասկած, Սպերցյանն ունի բարձր մակարդակ՝ ավելի ուժեղ առաջնությունում խաղալու համար։ Էդուարդը ոչ միայն «Կրասնոդարի», այլ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա կարող է կարիերայում լավ թռիչք կատարել»,- Գոնսալեսի խոսքերն է մեջբերում Советский спорт-ը։