ՌԴ-ն կարող է քննարկել միջուկային զենքի կիրառումը, երբ ստանա հուսալի տվյալներ օդատիեզերական հարձակման զենքերի զանգվածային արձակման, այդ թվում՝ հրթիռների և անօդաչուների, ինչպես նաև ՌԴ պետական սահմանը հատելու մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մոսկվան իրեն իրավունք է վերապահում հարձակման ժամանակ միջուկային զենք օգտագործել, ներառյալ, եթե հակառակորդը, օգտագործելով սովորական զենք, կրիտիկական վտանգ է ներկայացնում Ռուսաստանի և Բելառուսի համար»,- ասել է Պուտինը։