
Ծայրահեղական «Աջ սեկտոր» կազմակերպության ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշա Բիլի) սպանությունը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովը առաջարկում է ՆԳ նախարարի պաշտոնից ժամանակավոր հեռացնել Գերագույն ռադայի կողմից այդ պաշտոնում նշանակված Արսեն Ավակովին ՝ տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Դա քաղաքական որոշում է: Ուղղակի Ավակովը չպետք է ազդեցություն ունենա հետաքննության ընթացքի վրա», – հայտարարում են հանձնաժողովի անդամները:
Ենթադրվում է, որ այս առաջարկությունը Գերագույն ռադան կքննարկի այսօր:
«Աջ սեկտոր»-ը պահանջում է անհապաղ պաշտոնանկ անել Ավակովին և ձերբակալել սպանությանը մասնակից բոլոր անձանց:
«Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Սերգեյ Սոբոլևը բացառում է Ավակովի հրաժարականը:
«Մենք դա թույլ չենք տա», – հայտարարել է նա լրագրողներին: