ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի մի շարք կոմիտեներ ղեկավարող հանրապետականները համատեղ հայտարարությամբ անհամաձայնություն են հայտնել Ուկրաինայի վերաբերյալ Միացյալ Նահանգների ռազմավարությունը գաղտնի պահելու Սպիտակ տան որոշմանը և իշխող վարչակազմին կոչ են արել անհապաղ հրապարակել այն։ Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Ռազմավարությունը ներկայացնելու վերաբերյալ Կոնգրեսի սահմանած վերջնաժամկետից ամիսներ անց այն ամբողջությամբ գաղտնի դարձնելու որոշումն անընդունելի է, և հակասում է ծայրահեղ կարևոր դրույթներին»,- նշցած է հայտարարությունում:
Հանրապետականները գտնում են, որ Կոնգրեսը և ԱՄՆ-ի ժողովուրդը արժանի են տեղեկանալու, թե ինչպես են ծախսվում դժվարությամբ վաստակած իրենց հարկային դոլարները:
Սեպտեմբերի սկզբին լրատվամիջոցները հայտնել էին, որ Սպիտակ տունը մեծ ուշացումով է Կոնգրես ուղարկել Ուկրաինայի վերաբերյալ ռազմավարությունը՝ մոտ 3 ամսով խախտելով սահմանված ժամկետը: Ռազմավարության ներկայացումն այն պայմանն էր, որի դեպքում հանրապետականները համաձայնել էին աջակցել դեմոկրատներին՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում։