«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները ապականել են Հայաստանը։
Ներկայիս իշխանությունները 2018-ին իշխանության եկան հենց «Կոռուպցիոն բոլոր շրջանակները վերացնելու» խոստումներով:
Նախկին պաշտոնյաները հայտնվեցին նրանց թիրախում, իշխանությունը հարուցեց քրեական գործեր՝ կարծելով, որ կոռուպցիայի առաջ հաղթանակել է։
Սակայն, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը տարվա առաջին կեսին կազմել է 833 դեպք, իսկ հեղափոխությունից մեկ տարի անց՝ 2019-ին՝ 632 դեպք։
4 տարվա ընթացքում 201 դեպքով ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։
Հենց սա էլ հետհեղափոխական պոզով-պոչով կոռուպցիան է, որ կարծես մտնում է ղեկավար մարմինների ԴՆԹ-ի մեջ եւ դառնում ժառանգաբար՝ հորից որդուն փոխանցվող վարակ։
Հարկ է նշել, որ 2024 թվականին կոռուպցիոն բնույթի հանցագործությունները արդեն իսկ կազմել են 648 դեպք. իսկ տարվա ավարտին դեռ 3 ամիս կ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։