ԱՆՎՃԱՐ ԼԱՆՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հյուրասիրելու է մոտ 5 հազար տեղաբնակների անվճար լանչով: Ակցիան, որը կոչվում է «Կերակրի՛ր 5 հազարի», անցկացվելու է Լոնդոնի կենտրոնական Թրաֆալգար հրապարակում, եւ դրա նպատակն է լինելու բրիտանացիների ուշադրությունը հրավիրել սննդամթերքի նպատակային ու խելամիտ օգտագործմանը: Բացի այդ, ակցիան նպատակ ունի սովորեցնել բնակչությանը մրգերն ու բանջարեղենը չգցել զուտ տեսքի պատճառով: Լանչի նախնական չափաբաժինները բաժանելու է անձամբ քաղաքապետը, իսկ հրապարակում մի քանի հայտնի շեֆ խոհարարներ վարպետության դասընթացներ են անցկացնելու, թե ինչպես տնային պայմաններում առանց մնացուկների կերակուր պատրաստել:




Լրահոս