
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որ Փարիզը ուս-ուսի կանգնած է Հայաստանի վարչապետի կողքին, որը գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ:
Այխան Հաջիզադեի խոսքով՝ դա «կողմնակալ հայամետ մոտեցում է»:
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Բաքուն Ֆրանսիայից պահանջում է դադարեցնել իբր «ապակառուցողական գործունեությունը» Հարավային Կովկասում: