Մայիսի 25-26-ին Լոռվա մարզի աղետից հետո մեծ իրարանցում էր սկսվել, տեղի բնակիչներից շատերը զրկվել էին իրենց տանը ապրելու հնարավորությունից, սակայն գրեթե 5 ամիս անց շատ ընտանիքներ էլ կան, ովքեր նույն կարգավիճակում են դեռ, քանի որ աղետի հետևանքով վնասվել է ամբողջ տունը և կրկին վերականգնել դժվար է:
Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը լրագրողների հետ զրույց ունեցավ, որի ժամանակ հավաստիացրեց, որ բոլոր խնդիրները արդեն լուծում են ստանում։
Տեղեկացանք, որ մինչ մեզ հետ հանդիպումը համայնք էր ժամանել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:
ArmLur.am-ը լրագրողների հետ զրույցի ժամանակ հարց հնչեցրեց, թե արդյո՞ք մարզպետի այցը կապ ուներ համայնքի վերականգնողական փուլի հետ և եթե այո, ապա ի՞նչ դիտարկումեր եղան նրա կողմից և ի՞նչ արժե սպասել առաջիկայում:
Հանդիպումից հետո ArmLur.am-ը այցելեց նաև տեղի բնակիչներին, ովքեր նկարագրեցին, թե ի՞նչ վիճակում է հիմա իրենց տների վերականգման գործընթացը:
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Մարտիրոսյան