
Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10։00-ից, դադարեցվել է (գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ 8 ժամ) Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 23, 23/1, 23/2, 23/3, 25, 25/1, 27, 27ա, Փափազյան փողոցի թիվ 22, 22ա, 24, Խաչատրյան փողոցի թիվ 22, 22/1, 24, 26, 26/1, 26/2, 26/3 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Այդ մասին տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Ֆեյսբուքի էջից: