ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե անշարժ գույքի նկատմամբ ի՞նչ գործարքներ են իրականացվել՝ ըստ գույքի տեսակների։
2023 թվականի հունիս ամսին բազմաբնակարան շենքի բնակարանի առքուվաճառքի գործարք եղել է 1193 անգամ, իսկ 2024 թվականի մայիս ամսին՝ 1027 անգամ, նույն թվականի հունիս ամսին՝ 1161 անգամ։
Բնակելի տան առքուվաճառքի գործարք 2023 թվականի հունիսին իրականացվել է 674 անգամ, իսկ 2024 թվականի մայիս ամսին՝ 635 անգամ, նույն տարվա հունիս ամսին՝ 629 անգամ։
Արտադրական նշանակության շինության գործարք 2023 թվականի հունիսին իրականացվել է 72 անգամ, իսկ 2024 թվականի մայիս ամսին՝ 47 անգամ, նույն ամսվա հունիս ամսին՝ 45 անգամ։
Հասարակական նշանակության շինության գործարք 2023 թվականի հունիսին իրականացվել է 189 անգամ, իսկ 2024 թվականի մայիս ամսին՝ 159 անգամ, նույն թվականի հունիս ամսին՝ 190 անգամ։
Ավտոտնակի առքուվաճառքի գործարք 2023 թվականի հունիս ամսին կատարվել է 221 անգամ, իսկ 2024 թվականի մայիս ամսին՝ 421 անգամ, նույն տարվա հունիս ամսին՝ 347 անգամ։
Հողի առքուվաճառքի գործարք 2023 թվականի հունիս ամսին կատարվել է 2149 անգամ, իսկ 2024 թվականի մայիս ամսին՝ 2463 անգամ, նույն թվականի հունիս ամսին՝2182 անգամ։
Գյուղատնտեսական նշանակության հողի առքուվաճառքի գործարք 2023 թվականի հունիս ամսին կատարվել է 1099 անգամ, իսկ 2024 թվականի մայիս ամսին՝ 1101 անգամ, նույն թվականի հունիս ամսին՝ 884 անգամ։
Այս վիճակագրությունից ակնհայտ է, որ 2024 թվականի մայիս ամսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներն ավելի շատ են եղել, քան նույն թվականի հունիս ամսին։
Աննա Սրապիոնյան