
Կառավարությունը հաստատեց Արմեն Գրիգորյանի թեկնածությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում։
Նախագիծն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 26-ի հերթական նիստում։ Գրիգորյանն ընտրվել է 5 տարի ժամկետով։
«Մեծ պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության երեք ամենախոշոր համալսարաններից մեկի զարգացումը և հետագայում առաջ տանելու հանձնառությունը։ Տնտեսագիտական համալսարանում ներկայումս երեք հերթափոխով սովորում է 9,200 ուսանող, ունենք նաև օտարերկրացի ուսանող։
Ես իմ հետագա բոլոր ջանքերը կենտրոնացնելու եմ համալսարանի միջազգային հավատարմագրման գործընթացները առաջ մղելու ուղղությամբ»,-ասաց Արմեն Գրիգորյանը։