ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի՞ գույք է գնվել և վաճառվել իրավաբանական անձանց կողմից մարզերում և Երևանում․ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե իրավաբանական անձանց կողմից քանի՞ գույք է գնվել և վաճառվել՝ ըստ ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի 2024 թվականի հունիս ամսին։

Իրավաբանական անձանց կողմից մայրաքաղաքում գնվել է 33, իսկ վաճառվել 428 գույք։

Արագածոտնի մարզում գնվել է 20, իսկ վաճառվել ընդամենը 2 գույք, ինչը Երևանի հետ համեմատած՝ զգալիորեն քիչ է։

Արարատի մարզում գնվել է 10, իսկ վաճառվել 5 գույք։

Արմավիրի մարզում գնվել է 14, վաճառվել՝ 13 գույք։

Գեղարքունիքի մարզում իրավաբանական անձանց կողմից գնվել է 4, իսկ վաճառվել է 5 գույք։

Լոռու մարզում գնվել է 11, իսկ վաճառվել է 4 գույք։

Կոտայքի մարզում գնված գույքերը ավելի քիչ են, քան վաճառվածները։ Կոտայքի մարզում գնվել է 31, վաճառվել՝ 84 գույք։

Շիրակի մարզում գնվել է 4 գույք և 4-ն էլ վաճառվել։

Սյունիքի մարզում գնվել է 6, վաճառվել՝ 1 գույք։

Վայոց Ձորում գնվել է ընդամենը 1 գույք, սակայն վաճառվել են 4-ը։

Տավուշի մարզում գնվել է 8 գույք, իսկ վաճառվել է ընդամենը 6-ը։

Ընդհանուր ՀՀ-ում գնվել է 142 գույք, իսկ վաճառվել 556 գույք։

Այս թվերից առավել հետաքրքիր է, թե իրավաբանական անձինք ի՞նչ գույքեր են գնել և վաճառել։

Իրավաբանական անձանց կողմից առավել շատ գնված գույքը հողն է, իսկ ամենաշատ վաճառված գույքը՝ բազմաբնակարան շենքի բնակարան, որը վաճառվել է շուրջ 360 անգամ։

Իրավաբանական անձանց կողմից ամենաքիչ գնված գույքը ավտոտնակն է, որը գնվել է 1 անգամ, իսկ ամենաքիչ վաճառվածը՝ արտադրական նշանակության շինություն, որը վաճառվել է 8 անգամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս