ԱՄՆ-ը, Ֆրանսիան և դաշնակիցները կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայել-Լիբանան սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և մի շարք դաշնակիցներ կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայել-Լիբանան սահմանին՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Գազայում կրակի դադարեցմանը:

«Իրավիճակը Լիբանանի և Իսրայելի միջև 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր անտանելի է և ներկայացնում է ավելի լայն տարածաշրջանային էսկալացիայի վտանգ, ինչն անընդունելի է: Սա ոչ ոքի շահերից չի բխում՝ ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Լիբանանի ժողովրդի: Ժամանակն է հասնել դիվանագիտական կարգավորման, որը թույլ կտա սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչներին՝ ապահով վերադառնալ իրենց տներ»,- ասված է հայտարարության մեջ։

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հույս է հայտնել, որ հրադադարը շուտ կհաստատվի, սակայն նաև հայտարարել է, որ դրա իրականացման համար կարևոր գործոն է, թե որքանով է Իսրայելը հավատարիմ է միջազգային իրավունքին:




Լրահոս