ԿՏՈՒԳԱՆՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիայի գերագույն դատարանն օրինական է ճանաչել Ալպյան լեռներում մերկ գտնվելու համար շվեյցարացի տղամարդուն 100 դոլարով  տուգանելու մասին որոշումը: Դատարանը վճռել է, որ մերկ վիճակում լեռնային արշավներ կատարելն այլ մարդկանց անձնական ազատության նկատմամբ ոտնձգություն է: Վերոնշյալ գործը քննվում էր 2009-ից. այդ ժամանակ երեք կին ոստիկանություն էին դիմել ու բողոքել, որ լեռներում պիկնիկի ժամանակ իրենց կողքով մերկ տղամարդ է անցել` մեջքին մեծ ուսապարկ: Շվեյցարիայի Ապենցել Աուսերոդեն շրջանի իշխանությունները տղամարդուն տուգանել էին, սակայն նա հրաժարվել էր վճարել տուգանքը եւ բողոքարկել էր այդ որոշումը:




Լրահոս