ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայաստանում Չինաստանի դեսպանությունը նշում է ՉԺՀ հիմնադրման 75-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տոնում է հիմնադրման 75-ամյակը։

ՉԺՀ–ի կազմավորման 75-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ, ողջունելով ներկաներին, ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը հիշեցրել է, որ ՉԺՀ-ի ձևավորումը սկսվում է 1949 թվականից, երբ Ժողովրդական կառավարության կենտրոնական խորհրդի նախագահ Մաո Ցզեդունը հռչակեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ձևավորումը։ Դա ճանապարհ բացեց դեպի ազգի «Մեծ վերածնունդ»։

«Տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել ավելի քան 20 հազար չինացի զբոսաշրջիկ։ Հայաստան-Չինաստան երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 1,4 մլրդ դոլարը՝ 2024 թվականին աճելով 40% – ով, և Չինաստանից ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս ՀՀ»,- ասաց Մին Չենը։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 75-ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրված էին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ Ռուսաստանի, Ղազախստանի, Արգենտինայի, Իրանի, Բրազիլիայի և այլ դեսպաններ։

Հրավիրված էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, ԱԺ պատգամավորներ Ագնեսա Խամոյանը, Լիլիթ Գալստյանը, Թագուհի Թովմասյանը, Սեյրան Օհանյանը, Ալեքսեյ Սանդիկովը, ՀՀ պետական համալսարանների ռեկտորներ և այլ պաշտոնատար անձինք։

Հայաստանի Հանրապետությունից պատվավոր հյուրը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, որը ևս հանդես եկավ շնորհակալական և ողջույնի խոսքով։

Մհեր Գրիգորյանը ընդգծեց նաև, որ Պեկինի հետ համագործակցության համակողմանի զարգացումը Երևանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, և այսուհետ ևս կհամարվի այդպիսին:

Երեկոյի ընթացքում մշակութային համարներով հանդես եկան Հայ-չինական դպրոցի սաները, Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Էմմա Միքայելյան




Լրահոս