«Ռոսիա մոլում» ռումբի մասին ահազանգը կեղծ է։ Այս մասին ArmLur.am-ին հաղորդեցին ՆԳՆ-ից։
«Ռումբի մասին ահազանգ ստացվել է, ստուգվել է, պարզվել է, որ այն կեղծ է»,- փոխանցեցին գերատեսչությունից։
Ավելի վաղ գրել էինք, որ ArmLur.am-ի խմբագրություն ահազանգում են, որ րոպեներ առաջ «Ռոսիա մոլ»առևտրի կենտրոնից հեռացրեցին քաղաքացիներին:
Նրանց խոսքով՝ մեկնաբանություն չի եղել, չեն ասել թե ինչու՞ են տարհանում իրականացնում:
Արագ տարհանման հետևանքով քաղաքացիները չեն հասցրել անգամ վճարումներ կատարել:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատեց «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցների հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: