ArmLur.am-ը շարունակում է հրապարակել, թե որ աղմկահարույց գործերով դատախազներն են արժանացել շնորհակալագրի կամ պարգեւի:
Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի գործով մեղադրող դատախազ Հայկ Հովհաննիսյանը ևս արժանացել է պարգեւի:
Հիշեցենք, որ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է Դատախազության աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ Հայաստանի Հանրապետության դատախազության մի շարք դատախազների և Դատախազության աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, վերջիններս պարգևատրվել են հուշանվեր ժամացույցով, «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «ՀՀ դատախազություն» կրծքանշանով, դրամական պարգևով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան