Նյու Յորքում ավարտվել է Միրզոյան-Բայրամով-Բլինկքեն հանդիպումը:
Քննարկումները շարունակվել են շուրջ մեկուկես ժամ ՝ լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։
Հիշեցնենք՝ այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումն է կայացել Նյու Յորքում։ Սա երկրորդ եռակողմ հանդիպումն էր ԱՄՆ-ում։ Վերջին անգամ բարձրաստիճան դիվանագետները հանդիպել են Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։