Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ից, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։
Բնակչությանը խնդրում են չանհանգստանալ։