Պաղեստինի նախագահը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումներն Իսրայելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումները Իսրայելին և պատժամիջոցներ սահմանել նրա դեմ Գազայի հատվածում գործողությունների համար։

«Դադարեցրեք ցեղասպանությունը, դադարեցրեք զենք մատակարարել Իսրայելին: Այս խելագարությունը չի կարող շարունակվել»,- ասել է նա Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։

Այնուհետև նա հավելել է․

«Ամբողջ աշխարհը պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվում է մեր ժողովրդի հետ Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափում։ Եթե Իսրայելը կարծում է, որ կարող է խուսափել պատասխանատվությունից և պատժից այս հանցագործությունների համար, ապա նա սխալվում է»։

Նա համոզմունք է հայտնել, որ «իսրայելցի զինվորականների կողմից պաղեստինյան ժողովրդի դեմ կատարած հանցագործություններն անպատիժ չեն մնա»։




Լրահոս