Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը։ Այդ մասին հայտնում են Արագածոտնի թեմից․
«Սիրելի՛ հավատացյալներ, սեպտեմբերի 28-ին՝ Սուրբ Գևորգ Զորավարի տոնին, Արագածոտնի թեմը հրավիրում է ամենքիդ Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի՝ մասնակցելու եկեղեցու ուխտի օրվա առիթով մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին, սկիզբը ժամը 10:30:
Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը։
Սուրբ մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00»,- նշվում է թեմի հաղորդագրության մեջ։