Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:54-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հողմիկ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 16:39-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 24 քմ): Քաղաքացի Ս. Ա.-ին (ծնված 1978 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: