
Google ընկերությունը հայտնել է, որ Թուրքիան անջատել է իր տիրույթը և քաղաքացիները Google-ի փոխարեն միանում են այլ կայքերի:
Ընկերության ծրագրային ինժեներ Սթիվեն Քարսթենսենը հայտնել է, որ սեփական հետազոտության արդյունքում պարզել են, որ Google-ի տիրույթը բռնազավթվել է թուրքական ինտերնետ տրամադրող ընկերությունների կողմից ՝ տեղեկացնում է Hurriyet-ը: