ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմից 4 տարի անց դեռ զոհերի անունները հրապարակված չեն. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․

«4 տարի առաջ հենց այս օրը Ադրբեջանը սանձազերծեց իր ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:

Պատերազմ, որի արդյունքում մեր ժողովուրդը կրեց անդառնալի մարդկային և տարածքային կորուստներ
(4000-ից ավելի զոհ ու տասնյակ հազար քառակուսի կիլոմետր կազմած տարածքային կորուստ):

✔️ Այս պատերազմը ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության ապիկարությունն ու ձախողված դիվանագիտությունը:
✔️ 4 տարի անց, մենք դեռ ապրում ենք հետևանքներով, առանց համոզիչ գործողությունների, պատասխանատուներին պատժելու և մեր երկրի անվտանգությունն ու ապագան երաշխավորելու ուղղությամբ։
✔️4 տարի անց դեռ պաշտոնապես հրապարակված չեն զոհվածների անունները:
✔️4 տարի անց անհետ կորածների և զոհերի աճյունների որոնողական աշխատանքները դադարեցված են:
✔️4 տարի անց դեռ 8 տասնյակից ավելի մասունքներ դիահերձարաններում են…
✔️Բայց կարևորը ՔՊ-ի համար ապագա կա

Հ.Գ. Տեսանյութը Վարդենիսի մեր տան լուսաբացն է. 4 տարի առաջ ճախրող ԱԹՍ»։




Լրահոս