Երգահան Անուշ Ալեքսանյանը երկար տարիներ է, ինչ տարբեր ժանրերի երգեր է գրում մեր էստրադայի ներկայացուցիչների համար: Իսկ թե ում է համարում գրագետ կատարող, կլսենք հենց իրենից. «Շատ կատարողներ կան, որ նույնիսկ երաժշտական կրթություն չունեն: Կան նաեւ երգիչներ, ովքեր ավարտել են Կոնսերվատորիան, բայց չգիտեն` սոլֆեջիոն ինչ բան է, երաժշտության տեսական առարկան ինչ բան է: Դիպլոմն ինձ համար կապ չունի: Իսկ գրագետ կատարողներն այդքան էլ շատ չեն: Մի ջազ երգչուհի կա, անունը` Աստղիկ, ընդհանրապես երաժշտական կրթություն չունի, բայց շատ գրագետ է երգում, ցավոք, նա ակումբներում է երգում: Ինձ համար գրագետ են նաեւ Մհերը, Սոնա Շահգելդյանը… Հիմա չեմ ուզում անուններ տալ, միայն կասեմ, որ շատ քչերին եմ սիրում»:
ԳՐԱԳԵՏ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ