Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ո՞ր 3 կետերը համաձայնեցված չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցին ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են եռակողմ կապիտուլացիոն համաձայնագրի կետերին՝ ընդգծելով, թե որ կետերի շուրջ են բանակցություններն անավարտ։

«Սկզբում Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտության պայմանագրի տարբերակում կար 33 կետ, հետո՝ 30, հետո բանակցություններից հետո՝ 17, հետո Ադրբեջանը հրաժարվեց Զանգեզուրի միջանցքի հետ կապված կետից և ընդհանուր միավորը դարձավ 16։ Դրանցից 13-ը համաձայնեցված են, իսկ 3-ը՝ ոչ. Հայկական կողմի մերժած այս 3 կետերն են, որ հիմք են հանդիսանում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության և համապարփակ երկկողմ հարաբերությունների համար։

Փաստն այն է, որ կետերից առաջինը վերաբերում է անվտանգության խնդիրներին, երկրորդը՝ Հայաստանի սահմանադրությանը, այսինքն՝ հայկական պետականության իրավական ասպեկտներին, որտեղ իրականում առկա է ապագայում խաղաղության պայմանագիրը չեղյալ հայտարարելու սպառնալիք, և երրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում լինելը։ Այս կետերը նախագծից ուղղակի բացառելը շատ անլուրջ քայլ էր, քանի որ Համաձայնեցված բոլոր կետերից միայն այս երեքն են Բաքվի համար սկզբունքային նշանակություն, այդ մասին մշտապես ասել է Ադրբեջանի նախագահը»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Էմմա Միքայելյան




Լրահոս