Ամերիկացի ծանրքաշային Դեոնտեյ Ուայլդերը գտնում է, որ Մայվեզերը հեշտ հաղթանակ կտանի Մայդանայի նկատմամբ։ Այդ հանդիպումը կայանալու է մայիսի 3-ին Լաս Վեգասում։
«Դա ուղղակի մենամարտ չէ: Կարծում եմ՝ Ֆլոյդի համար դա ավելին է, քան ուղղակի մենամարտը, որովհետև նա ցանկանում է վրեժխնդիր լինել Բրոների պարտության համար։ Կարծում եմ նաև, որ Ֆլոյդը կփորձի պատժել նրան մի քանի ռաունդի ընթացքում, և դա կանի նոկաուտով»,-մեջբերում է Ուայլդերի բառերը BoxingScene-ը։
Հիշեցնենք, որ մենամարտը նախատեսված է մայիսի 3-ին։
Ֆլոյդ Մայվեզեր Կրտսերը hանդիսանում է աշխարհի չեմպիոն հետևյալ կատեգորիաներում` WBC 2-րդ թեթևքաշային (1998 – 2001), WBC թեթևքաշային (2002-2003), WBC 1-ին կիսամիջին (2005), IBF և WBC կիսամիջինքաշային (համապատասխանաբար` 2006 և 2006, 2007, 2011-այժմ), WBC և WBA 1-ին միջինքաշային (համապատասխանաբար` 2007 և 2012-այժմ):
«Ring» ամսագրի կողմից 2005, 2006, 2007, 2012 и 2013 թվականներին ճանաչվել է Աշխարհի լավագույն բռնցքամարտիկ անկախ քաշային կարգից: Մինչև այժմ Մեյվեզերը պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել 45 մենամարտ և բոլորում ճանաչվել է հաղթող,ընդ որում 26 նոկաուտով։
Պատմական մենամարտեր Մեյվեզերի մասնակցությամբ
Մեյվեզեր vs Դե Լա Հոյա
20 Սեպտեմբեր 2009
Շատերի կարծիքով այս մենամարտում հաղթանակը Դե Լա Հոյային էր պատկանում
Մեյվեզեր vs Հատտոն
2007 թվ Դեկտեմբեր
Նոկաուտ 10-րդ ռաունդում
Մեյվեզեր vs Մոզլի
2010թվ մայիս
Հաղթանակ միավորներով
Մեյվեզերի լավագույն մենամարտերը տեսանյութում