ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական պատգամավորը հունից դուրս եկավ Եռաբլուրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Եռաբլուր այցելած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և լրագրողի միջև ընդհարում եղավ։

Հարցին՝ թե ի՞նչ խղճով է եկել «Եռաբլուր», նա նախ հրեց հարցը տվող լրագրողին, ապա ասաց. «Լսի, գնա ստեղից մի հատ… Ոնց՝ ինչ խղճով։ Դու հլը  խղճիդ մասին խոսի, այլ օտարերկրյա ագենտ։ Մի սադրեք էս օրով։ Գնացեք ստեղից։ Ստեղ սուրբ տեղ է, քո տեղը չի»։

Իսկ թե ի՞նչ կարծիք ունի Փաշինյան-Էրդողան հանդիպումից, մասնավորապես՝ Փաշինյանի՝ լայն ժպիտով Էրդողանի հետ շփումից, ՔՊ-ականն ասաց. «Մեր հարևանների հետ ինչքան հնարավոր է պետք է բարեկամական, կամ գոնե կառավարելի հարաբերություններ լինեն։ Ինչքան կառավարելի, անյքան մեր երկրի համար լավ»։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս