Վիճակագրական Կոմիտեի կողմից հրապարակված առողջապահական տվյալները վկայում են՝
այլ սալմոնելոզային վարակները 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա համեմատ նվազել են։
2023 թվականին սալմոնելոզային վարակների 101 դեպք է գրանցվել, իսկ 2024 թվականին՝ 80 դեպք։ 20-ով պակասել են վարակման դեպքերը։
Այլ մանրէային աղիքային վարակները 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա համեմատ ևս նվազել են։ 2023 թվականին սալմոնելոզային վարակների 375 դեպք է գրանցվել, իսկ 2024 թվականին՝ 338 դեպք։ 37-ով պակասել են վարակման դեպքերը։
Չճշտված և ենթադրյալ աղիքային վարակները 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա համեմատ կրկին նվազել են։ 2023 թվականին սալմոնելոզային վարակների 685 դեպք է գրանցվել, իսկ 2024 թվականին՝ 582 դեպք։ 103-ով պակասել են վարակման դեպքերը։
ArmLur.am-ն արձանագրել է, որ աղիքային վարակման դեպքերը վերջին երկու տարում նվազել են, սակայն որոշ հիվանդությունների և առողջությանը վնաս հասցնելու դեպքերը աճել են։
Էմմա Միքայելյան