ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե օտարերկրյա քաղաքացիների կողմից քանի՞ անշարժ գույքի գործարքներ են եղել ՀՀ-ում 2024 թվականի հուլիս ամսին՝ ըստ գույքի տեսակների և երկրների ու տարածաշրջանների։
Ներկայացնում ենք այն 3 երկրները, որոնց քաղաքացիներն ամենաշատն են ՀՀ-ում անշարժ գույք գնել։
Այսպիսով, առաջատարը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ռուսաստանի Դաշնության 76 քաղաքացի ՀՀ-ում գնել է բազմաբնակարան շենքի 35 բնակարան, բնակելի 11 տուն, արտադրական նշանակության 1 շինություն, հասարակական նշանակության 3 շինություն, 13 ավտոտնակ և 13 հողատարածք։
Երկրորդ տեղում ԱՄՆ-ի քաղաքացիներն են։ ԱՄՆ-ի 35 քաղաքացի ՀՀ-ում գնել է բազմաբնակարան շենքի 9 բնակարան, բնակելի 7 տուն, արտադրական նշանակության 1 շինություն, 7 ավտոտնակ և 11 հողատարածք։
Երրորդ տեղում Եվրոպական պետությունների քաղաքացիներն են, սակայն համեմատաբար ՌԴ-ի և ԱՄՆ-ի քաղաքացիների՝ քիչ են ձեռք բերել անշարժ գույք ՀՀ-ում։
Եվրոպական պետությունների 21 քաղաքացի ՀՀ-ում գնել է բազմաբնակարան շենքի 9 բնակարան, բնակելի 1 տուն հասարակական նշանակության 1 շինություն, 1 ավտոտնակ և 9 հողատարածք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան