ՆԱՏՕ-ի հարձակման դեպքում կկիրառվի միջուկային զենք, և ՌԴ-ն կօգտագործի ամբողջ զինանոցը. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացատրել է, թե որ դեպքում կարող է միջուկային զենք օգտագործվել Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության համար։

«Ես ֆորումում ասացի, որ Բելառուսի վրա հարձակումը կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի: Պուտինը վերջերս հաստատեց դա՝ փոփոխելով միջուկային դոկտրինը և ամրագրելով, որ Ռուսաստանի և Բելառուսի վրա հարձակման դեպքում, մենք միջուկային զենք ենք օգտագործելու։ Նա հաստատեց իմ խոսքերը, սա էր իմ հայտարարության էությունը։

Հենց հարձակվեն, մենք միջուկային զենք ենք օգտագործելու, Ռուսաստանը ևս խառնվելու է մեզ համար: Եթե օգտագործենք միջուկային զենք, մեզ կարող են պատասխանել, կարող են նաև ՌԴ-ին հարվածել, իսկ այդ դեպքում ՌԴ-ն կօգտագործի իր ողջ զինանոցը։ Իսկ սա արդեն համաշխարհային պատերազմ է»,- ասել է Բելառուսի նախագահը։

 




Լրահոս